Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է տեղեկություն Էրդողանի և Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի մասին, այդ տեղեկության մեջ նշելով, որ Էրդողանը Շոլցի հետ խոսելով Եվրամիություն-Թուրքիա հարաբերության մասին նշել է, որ Անկարան ակնկալում է այդ հարաբերությունը Եվրամիությանն անդամակցության հեռանկարի հիման վրա: Սա բավականին ուշագրավ հանգամանք է, եթե նկատի ունենանք այն, որ էրդողանյան Թուրքիան կարծեք թե ընդհանրապես հեռացել էր անդամակցության ձգտող Թուրքիայի երբեմնի դիրքերից, ձգտելով Օսմանյան կայսրության վերականգնմանը և մահմեդական աշխարհի առաջնորդությանը, շեշտը դնելով ոչ թե երկրի ժողովրդավարացման, այլ հակառակը՝ իսլամականացման և ամբողջատիրական, ավտորիտար կառավարման վրա:
Էրդողանի նախագահությունը աչքի է ընկել հենց այդ շեշտադրումներով ու հավակնություններով: Նշանակու՞մ է սա արդյոք, որ Էրդողանը «հանձնվում» է, թե՞ ժամանակավոր հնարք է, տակտիկական շարժ, որ պայմանավորված է ինչ-ինչ բարդություններով, որոնք այդ թվում նաև Արևմուտքի հետ հարաբերության մեղման և կառուցողականության մթնոլորտի ձևավորման միջոցով լուծելուց հետո, Էրդողանը իքս պահին դարձյալ շրջվելու է մեջքով կամ հարվածելու է Եվրոպային մեջքից:
Նյութի աղբյուր՝ 1in.am, 168.am
#lurer #hayastan #turkia #adrbejan #rusastan #amn

- Catégories
- Divers News Artistes
Commentaires